Հայաստան-Գերմանիա հաշիվը Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին տուրում 0,5:0,5 է:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս սև ֆիգուրներով, խաղի սկզբից 15 րոպե անց համաձայնվեց ոչ ոքիի Արկադի Նայդիչի հետ:
Սերգեյ Մովսիսյան-Գեորգ Մեյեր, Վլադիմիր Հակոբյան-Դանիել Ֆրիդման և Գաբրիել Սարգսյան-Յան Գուստաֆսոն պարտիաները շարունակվում են:
Հայաստանն իր ակտիվում արդեն ունի 21,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Գերմանիան ունի 20,5 միավոր:






