AM
24 April 2003 - 16:03 AMT

ԱՄՆ-ՈՒՄ, ԿԱՆԱԴԱՅՈՒՄ, ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 88-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Հունաստանում այսօր տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 88-րդ տարելիցին: Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, սգո երթեր են ընթանում Վաշինգտոնում, Լոս- Անջելեսում, Նյու-Յորքում եւ ամերիկյան Ջորջիա, Իլլինոյս, Մասաչուսեթս, Նյու Ջերսի, Նյու Մեխիկո եւ Վիսկոնսին նահանգների քաղաքներում: Միջոցառումների շրջանակներում նախատեսվում են նաեւ այդ հրեշավոր հանցագործությունը դատապարտող բողոքի գործողություններ, պատմաբանների դասախոսություններ եւ 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո պատարագներ հարյուրավոր եկեղեցիներում: Նմանատիպ միջոցառումներ են տեղի ունենում Կանադայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի եւ Հունաստանի մի շարք քաղաքներում, որտեղ կազմակերպվում են նաեւ թեմատիկ ցուցահանդեսներ եւ սիմֆոնիկ համերգներ: