AM
12 Նոյեմբեր 2011 - 07:50 AMT

Հենրիխ Մխիթարյան. Հանգստի մասին ես կմտածեմ դեկտեմբերի 10-ից, արձակուրդի ժամանակ

Ուկրաինայի առաջնությունում մի փոքր հանգիստ է, և Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասել է, որ այդ եռօրյա հանգիստը նա ակցկացրեց Դոնեցկում, իսկ ավելի տևական հանգստի մասին կմտածի դեկտեմբերի 10-ից, երբ կլինի արձակուրդում:

«Այս ընթացքում ես մի քիչ մարզվեցի՝ օրական 40 րոպե: Հավաքվել ենք բազայում, մարզվեցինք, պարապեցինք մարզասրահում, իսկ երեկոյան ֆուտբոլի խաղադաշտում», – հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը Մխիթարյանի խոսքերը:

Հաջորդ խաղը նոյեմբերի 19-ին Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում «Շախտյորը» կանցկացնի Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ՝ Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին: 16 տուրից հետո «Շախտյորը» 39 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Մետալուրգը» 23 միավորով՝ 7 տեղը: