Ամերիկյան Մոնթեբելլո քաղաքում ավարտվել են 1915 թ. Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի վերականգնման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Նոր օր» շաբաթաթերթը` 75 մետրանոց հուշարձանի վերականգնման աշխատանքների համար ծախսվել է մոտ 45 հազար դոլար: Այսօր արդեն հուշարձանը կընդունի առաջին այցելուներին: