AM
15 Նոյեմբեր 2011 - 07:45 AMT

Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացայի նախագահ Թոռ Լիանին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացայի նախագահ Տոռ Լիանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հանդբոլի զարգացմանն ու տարածմանը առնչվող հարցեր: Սարգսյանը նշել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի և եվրոպական ֆեդերացիայի համագործակցության կարևորությունը, հույս հայտնելով, որ Լիանի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա այդ մարզաձևի զարգացման համար:

Նոյեմբերի 14-ին Երևանում ավարտվեց հանդբոլի միջազգային «Հայաստանի վարչապետի գավաթի» առաջնությունը, որի հաղթողը դարձավ Ռուսաստանի հավաքականը, իսկ Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում եվրոպական ֆեդերացիայի ղեկավարը ասաց, որ շատ ուրախ էր գտնվել Հայաստանում և ներկա լինել առաջնությանը: «Առաջնությունը բավականին լավ էր կազմակերպված: Հուսով եմ, որ հետագայում ևս կշարունակվի Հայաստանի և հանդբոլի եվրոպական ֆեդերացիայի համագործակցությունը: Լավ կլիներ, որ Հայաստանում նման առաջնություններ հաճախ անցկացվեին»,- նշեց Լիանը: