AM
15 Նոյեմբեր 2011 - 08:46 AMT

Արթուր Աբրահամն իր առաջիկա մենամարտը կանցկացնի 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայում

2012 թ-ի հունվարի 14-ին Գերմանիայում Արթուր Աբրահամը Super Six առաջնությունում իր անհաջող ելույթից հետո կանցկացնի իր առաջին մենամարտը, PanARMENIAN.Net-ին է հայտնել բռնցքամարտիկի մամլո քարտուղարը: Մենամարտը կանցկացվի 75 կգ քաշային կարգում:

«Հաջորդ տարի ես կրկին կդառնամ չեմպիոն: Անհաջողություններն ինձ չեն կոտրել, և ես նորից պատրաստ եմ մրցելու և հաջողության հասնելու»,-ասաց Աբրահամը:

Այժմ Աբրահամը շարունակում է մարզվել Ուլի Վեգների ղեկավարությամբ և պատրաստվել մենամարտին: