AM
17 Նոյեմբեր 2011 - 06:55 AMT

Տալի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի հետ

Մոսկվայում կայացավ Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշար առաջին տուրը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը վարկանիշով 3-րդ տեղն է զբաղեցնում, սպիտակ ֆիգուրներով կիսեց միավորները համաշխարհային վարկանիշի առաջին համար Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ խաղում:

Մյուս պարտիաներում Խիկարու Նակամուրան (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ, Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)` Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ, իսկ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) հաղթեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան)` Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան):

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Նեպոմնյաշչին, Արոնյանը 7-րդ տեղում է: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերն իր ուժերը կչափի Կրամնիկի հետ: