AM
17 Նոյեմբեր 2011 - 08:42 AMT

Արևելյան Եվրոպայի ֆուտբոլային ակումբերը մտադիր են ստեղծել Արևելաեվրոպական լիգա

Արևելյան Եվրոպայի մի շարք ֆուտբոլային ակումբների ղեկավարությունը Բուլղարիայում հանդիպման ավարտին հայտարարել է նոր միջազգային մրցաշարի ՝ Արևելաեվրոպական լիգայի ստեղծման մասին, որը բարենպաստ ազդեցություն կունենա նրանց ֆինանսական կայունության վրա ու կնպաստի զարգացմանը:

«Մենք առաջին անգամը չէ, որ քննարկում ենք իրավիճակը տարածաշրջանում և խնդիրները: Եվ շատերը ընդունում են, որ Արևելյան Եվրոպայի ֆուտբոլը շատ հետ է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի ֆուտբոլից: Եվ դուրս գալ Չեմպիոնների և Եվրոպայի լիգաները մեր ակումբների համար շատ դժվար է»,- հաղորդում է newsru.com Սոֆիայի ԲԿՄԱ-ի նախագահ Դիմիտար Բորիսովի խոսքերը:

Նախագծի նախնական տարբերակը նախատեսում է մրցաշարի ստեղծում, որը կանցակցվի սեպտեմբեր ամսից մինչև մայիս: Մասնակցելու է 32 թիմ, բաժանվելով 8 խմբերի: Խաղային փուլին կհետևի փլեյ օֆ փուլը, որի խաղարկմանը կարող են միանալ Չեմպիոնների և Եվրոպայի լիգաների պարտվող թիմերը:

Նախագծի հեղինակները հույս են հայտնել, որ ՈՒԵՖԱ-ն կաջակցի իրենց այդ նախաձեռնությանը: