AM
17 Նոյեմբեր 2011 - 08:52 AMT

Զավեն Անդրիասյանը դուրս է մնացել Ռուսաստանի շախմատի գավաթի քառորդ եզրափակչից

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դուրս է մնացել Ռուսաստանի շախմատի գավաթի քառորդ եզրափակչից: Անցյալ տարվա գավաթակիրը արագ շախմատի լրացուցիչ պարտիայում զիջել է Մաքսիմ Մատլակովին:

Մինչ այդ, շախմատիստները դասական և արագ շախմատի երկուական պարտիա էին անցկացրել՝ բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Կիսաեզրափակչում Մատլակովը կհանդիպի Դենիս Հիսմատուլինի հետ:

Քառորդ եզրափակչում զիջել է նաև ուկրաինահայ Եվգենիա Դոլուխանովան: Արագ շախմատի երկրորդ պարտիայում հաղթել է Անաստասիա Բոնդարուկը: