AM
12 July 2000 - 16:46 AMT

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՀԶՈՐ Է»

12.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Հայկական լոբբին Թուրքիայում ունի բավական ամուր դիրքեր, մասնավորապես, առեւտրի եւ զարգվածային լրատվամիջոցների բնագավառում, եւ ունի լայն ֆինանսական հնարավորություններ»: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մահմեդ Ալիեւը:
Ադրբեջանցի դիվանագետի խոսքերով, Թուրքիայի հայկական համայնքը ամեն կերպ փորձում է վնասել թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Ինչպես նշել է Մահմեդ Ալիեւը, ադրբեջանական կողմը թուրքական իշխանություններին բազմիցս տեղեկացրել է այս մասին: Սակայն, նշել է դեսպանը, մի շարք թուրքեր եւ ԶԼՄ-ներ ժխտում են հայկական լոբբիի առկայության փաստը: Մահմեդ Ալիեւի խոսքերով, հայկական լոբբին իր հիմնական ջանքերը ուղղում է հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաեւ Հայաստանի հետ առեւտրի արգելքը վերացնելու օգտին: –0–