AM
19 Նոյեմբեր 2011 - 06:29 AMT

Տալի հուշամրցաշար. Իվանչուկի հանդեպ հաղթանակից հետո Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարը

Միխայիլ Տալի հուշամրցաշարի երրորդ տուրը հաջող էր Լևոն Արոնյանի համար: Արոնյանը սևերով խաղաց Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ և 75-րդ քայլում հաղթանակի հասավ:

Հաղթանակից հետո հայ գրոսմայստերը վաստակեց 2 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այս տուրում տեղի կունենան նաև Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Իվանչուկ, Նեպոմնյաշչի-Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) և Կարյակին-Կարլսեն պարտիաները: