Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանն ու Նիկա Գիլաուրին ստորագրել են hայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
Ամփոփիչ մամլո ասուլիսում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտնել է, որ Վրաստանի համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: «Վրաստանից Հայաստան գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության լարերը կբարեկարգվեն, ինչը կապահովի երկու ժողովուրդների անվտանգությունը»,- ասել է նա:
Երկկողմ համագործակցության երկրորդ կարևոր հարցը, Գիլաուրիի խոսքով, միասնական անցակետերի ստեղծումն է: Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ շինարարությունը մեկնարկելու է 2012 թվականին, և երեք անցակետերը համապատասխանեցվելու են լավագույն միջազգային չափանիշներին:






