Եվրոպայի 49 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարներ կմասնակցեն նոյեմբերի 22-25-ը Սոչիում կայանալիք ԵՎՕԿ-ի 40-րդ համաժողովին: Հայաստանը կներկայացնեն ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախագահ Արմեն Շահազիզյանը և բաժնի վարիչ Գաբրիել Ղազարյանը:
Վեհաժողովում զեկույցով հանդես կգա Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի / ԵՎՕԿ / նախագահ Պատրիկ Հիկեն: Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին կզեկուցի կազմկոմիտեի պատվիրակության ղեկավարը:
Համաժողովում ելույթներ կունենան նաև Ինսբրուկի ձմեռային պատանեկան առաջին (2012թ)/,Սոչիի ձմեռային (2014թ.) , Ռիո դե Ժանեյրոյի ամառային (2016թ) և Պյոնչանգի ձմեռային (2018թ.) օլիմպիական խաղերի կազմկոմիտեների ղեկավարները: Ներկայացուցչական այդ համաժողովին ներկա կլինի և ելույթ կունենա ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն






