AM
25 December 2003 - 16:14 AMT

2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՄԱՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

2004 թվականին ԱՄՆ-ն առավել մեծ ուշադրություն կհատկացնի Հայաստանում բիզնեսի խթանմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդվեյի ամանօրյա ուղերձում հայ ժողովրդին: Դեսպանը հավաստիացրել է, որ ԱՄՆ իշխանությունները շարունակելու են համագործակցել Հայաստանի կառավարության հետ նոր աշխատատեղերի եւ բնակչության առավել լայն շրջանակների համար գործարարությամբ զբաղվելու հնարավորության ստեղծման ուղղությամբ: «Անհրաժեշտ է ստեղծել ամուր հիմքեր Հայաստանում բարեկեցիկ եւ արժանավայել կյանքի համար», -ասվում է ուղերձում: