AM
24 Նոյեմբեր 2011 - 07:34 AMT

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը ԵԱ-2013 ընտրական մրցաշարում 0:11 հաշվով զիջել է Դանիային

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը նոյեմբերի 23-ին Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ տուրում «Յոքրի Պարկ» մարզադաշտում արտագնա հանդիպում է ունեցել Դանիայի հավաքականի հետ: Հայ ֆուտբոլիստուհիները հերթական անգամ պարտություն են կրել խոշոր հաշվով, այս անգամ` 0:11:

5 հանդիպումներում Հայաստանի կանանց հավաքականը 32 գոլ է բաց թողել և առանց միավորների եզրափակում է 7-րդ խումբը, մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Դանիան:

Հայկական ընտրանու հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին Պորտուգալիայի հետ, որը Երևանում 8:0 հաշվով հաղթանակ է տարել: