AM
24 Նոյեմբեր 2011 - 07:52 AMT

ԵՕԿ նախագահն առաջարկել է եվրոպական մայրցամաքում «եվրախաղեր» անցկացնել

Սոչիում, որտեղ ընթանում է Եվրոպայի ազգային Օլիմպիական կոմիտեների Գլխավոր վեհաժողովը, ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիքքին կարծիք է հայտնել, որ եվրոպական մայրցամաքում սեփական խաղերը կազմակերպելու ժամանակն է, քանի որ նման միջոցառումներն արդեն անցկացվում են մյուս աշխարհամասերում: Օրինակ, շատ հայտնի են Ասիական խաղերը:

Դա նոր Օլիմպիադա չի լինի, քանի որ «եվրախաղերում» մեդալները նախատեսվում է խաղարկել մոտ երեք տասնյակ մարզաձևերում, հաղորդում է rg.ru-ն:

Նոյեմբերի 24-ին ԵՕԿ Գլխավոր վեհաժողովը կշարունակի իր աշխատանքը, իսկ երեկոյան տեղի կունենա ամփոփիչ մամլո ասուլիսը, որի ժամանակ կհրապարակվեն Սոչիում ընդունված որոշումները: