WBA վարկածով տիտղոսակիր Անսելոմ Մորենոն (Պանամա), որը դեկտեմբերի 3-ին կմենամարտի IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի դեմ և իր առաջին մենամարտը կանցկացնի ԱՄՆ-ում, նշել է,որ պատրաստ է և նույնքան ուժեղ, որքան հայ բռնցքամարտիկը:
«Ես միշտ զգում եմ, երբ պատրաստ եմ լինում մենամարտել այնպիսի հզոր բռնցքամարտիկների հետ, ինչպես, օրինկա, Վիկ Դարչինյանն է: Դարչինյանը գերազանց նվաճումներ ունի պրոֆեսիոնալ սպորտում, ես նրան հարգու եմ: Նա կլինի արագաշարժ և կգործի առաջին համարով, ես գիտեմ, թե նա որքան ուժեղ է»,-Մորենոյի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:
Պանամացի բռնցքամարտիկը նշել է, որ Դարչինյանը բազում երկրպագուներ ունի ԱՄՆ-ում, քանի որ շատ մենամարտեր է այնտեղ անցկացրել, և հայկական համայնքը միշտ սատարում է նրան: «Սակայն, իմ ընտանիքն ու ընկերները կժամանեն ԱՄՆ և կերկրպագեն ինձ և մեր երկրին»:
Բռնցքամարտի երեկոյի տոմսերը կարժենան 25-150 դոլար:






