Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն, եւ նրա գերատեսչությունը մասնավորապես, մտադիր են ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված աշխատանքը: Գուլիեւը նաեւ ընդգծել է, որ կայացել են բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ: Դրանց արդյունքը Ադրբեջանի ԱԳՆ-ում դրական է գնահատվում, տեղեկացնում է «CentrAN» գործակալությունը: