AM
24 December 2003 - 15:04 AMT

ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ տեղեկություններ ունեն Ծննդյան տոներին երկրում ահաբեկչությունների նախապատրաստման մասին: Հատուկ ծառայությունների տվյալներով, վերջերս Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչություններին պետք է հաջորդի «հարձակումների մասշտաբային երրորդ ալիքը»: Ահաբեկչությունները կարող են տեղի ունենալ իսրայելական, ամերիկյան օբյեկտների կամ արեւմտյան այլ երկրների ներկայացուցչությունների դեմ: Չի բացառվում, որ հարձակման նշանակետ կարող է հանդիսանալ Ստամբուլի ամենամարդաշատ առեւտրային փողոցներից մեկը: Հետախուզական ծառայությունների տեղեկությունների համաձայն, ահաբեկչությունների նպատակով հարեւան Սիրիայից Թուրքիա է ներթափանցել մի քանի գրոհային, հաղորդում է «Associated Press» գործակալությունը: