ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ Թիմոր-Լեստեի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ժոզե Լուիս Գուտերեսը երեկ ստորագրել են արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Թիմոր-Լեստեն 21-րդ դարի առաջին պետությունն է, որ անկախություն է ձեռք բերել միջազգային իրավունքի հիմնասյուներից մեկի` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք կիրառման շնորհիվ, եւ դարձել միջազգային հանրության լիիրավ անդամը: Այն միջազգայնորեն ճանաչվել է որպես անկախ պետություն 2002 թվականի մայիսին: