AM
24 December 2003 - 13:47 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԱՌԵԼԻՔԱ-ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, այդ թվում նաեւ վառելիքա-էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը: Կայացել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող կարծիքների փոխանակում, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան գործակալությունը: