AM
23 December 2003 - 18:17 AMT

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

«Բրիթիշ Պեթրոլեում» ընկերության ադրբեջանական մասնաճյուղի ղեկավար Դեւիդ Վուդվորդը հերքել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) հիմնական արտահանող խողովակաշարը Հայաստանի տարածքով կառուցելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի աղբյուրները, նա լրագրողներին հայտարարել է նախօրեին Բաքվում: Ինչ վերաբերում է մինչ օրս հնչող հոռետեսական խոսակցություներին` ԲԹՋ-ի շինարարության եւ, մասնավորապես, նախագծի պատշաճ առեւտրային գրավչության համար ադրբեջանական նավթի անբավարարության մասին, Դ.Վուդվոդը հայտարարել է. «Իրականությունն այնպիսին է, որ խողովակաշարն արդեն 50 տոկոսով կառուցված է, եւ ոչ ոք չի կարող խանգարել շինարարությունն ավարտին հասցնելուն»: Ինչ վերաբերում է Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակի ազդեցությանը տվյալ նախագծի իրագործման վրա, ապա Դ. Վուդվորդը տեղեկարել է, որ Թբիլիսիում բանակցություններ է անցկացրել Վրաստանի ղեկավարության հետ, որոնց ընթացքում կրկին ընդգծվել է ԲԹՋ շինարարությանն աջակցության անհրաժեշտությունը: