AM
26 Նոյեմբեր 2011 - 07:29 AMT

Երևանում ավարտվեց Հայաստանի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը

Նոյեմբերի 25-ին Երևանի Միկա մարզադահլիճում ավարտվեց 2011թ-ի ձյուդոյի ՀՀ երիտասարդական առաջնությունը , որին մասնակցում էին ՀՀ մարզական կազմակերպություններից ավելի քան 200 մասնակիցներ:

Առաջնությունը բավականին ներկայացուցչական էր` քանի, որ մասնակցում էին 2010 թվականի պատանիների օլիմպիական խաղերի և 2011 թվականի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ վանաձորցի եղբայներ Դավիթ և Արսեն Ղազարյանները, 2011 թվականի երիտասարդների եվրոպայի չեմպիոն Գարիկ Հարությունյանը, 2011 թվականի երիտասարդների եվրոպայի գավաթի հաղթող Երջանիկ Կարապետյանը, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

Բոլոր քաշային կարգի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով, գավաթներով և դրամական պարգևներով:

Լավագույն տեխնիկայի համար մրցանակին արժանացավ 60կգ քաշային կարգի հաղթող Արսեն Ղազարյանը, նա պարգևատրվեց հատուկ գավաթով և դրամական պարգևով: