AM
22 December 2003 - 19:26 AMT

ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՇՈԹԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՁԳՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Շոթլանդիայում Հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնության ընդլայնված նիստին մասնակցող Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների պատվիրակությունները հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծում գտնելու ձգտման մասին: «Կարեւոր է, որ կողմերը նման կարծիքի են, քանի որ երկու երկրներում էլ կան ուժեր, որոնք խոսում են պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար ուժ օգտագործելու մասին»,-հայտարարել է համաժողովի կազմակերպչական խմբի ներկայացուցիչ Դենիս Սամմուտը: Վրաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Սթիվեն Նէշը նշել է, որ կողմերին հաջողվել է հասնել «որոշ առաջընթացի» բանակցությունների ընթացքում, հաղորդում է «Associated Press»-ը: