AM
26 Նոյեմբեր 2011 - 07:40 AMT

Դավիթ Նալբանդյանը 2012թ. փետրվարին կմասնակցի Brasil Open մրցաշարին

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կմասնակցի փետրվարի 13-18-ը Սան Պաուլոյում կայանալիք Brasil Open մրցաշարին: АТР վարկանիշում 64-րդ հորիզոնականը զբաղեցնող թենիսիստի համար դա առաջին ելույթը կլինի մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը կազմում է 527 700 դոլար:

Ավելի վաղ իր մասնակցությունը մրցաշարին հաստատեց նաև իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն: Մրցումների գործող չեմպիոնն է ևս մեկ իսպանացի՝ Նիկոլաս Ալմագրոն, հայտնում է gotennis.ru-ն:

Հաղթողը կստանա 85 700 դոլար, ինչպես նաև 250 վարկանիշային միավոր: