AM
26 Նոյեմբեր 2011 - 09:08 AMT

Վիկ Դարչինյան. Մորենոյի հետ պայքարում ես նրանից շատ ավելի ուժեղ կլինեմ

«Մորենոն լավ բռնցքամարտիկ է, իր վերջին 7 մենամարտերից չորսը նա ավարտել է 12-րդ ռաունդում: Նա պաշտպանողական ոճի բռնցքամարտիկ է և միշտ դուրս է գալիս ռինգ հաղթելու ակնկալիքով: Ինձ համար կարևոր է գեղեցիկ մենամարտը, և, անշուշտ, նոկաուտը: Մորենոյի հետ պայքարում ես նրանից շատ ավելի ուժեղ կլինեմ»,-Դարչինյանի խոսքերն է մեջբերում boxingscene.com-ը: Դեկտեմբերի 3-ին IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կմենամարտի WBA աշխարհի չեմպիոն Անսելմո Մորենոյի հետ, որը 2002թ. պարտություն չի կրել: Կխաղարկվի WBA գոտին:

Ըստ Դարչինյանի, Մորենոն ավելի բարձրահասակ է, սակայն դա ոչինչ չի նշանակում. «Ես շատ լուրջ եմ պատրաստվելու և բոլորը կտեսնեն, որ այդ մենամարտում ես ավելի ուժեղ կլինեմ»: