AM
26 Նոյեմբեր 2011 - 12:22 AMT

Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic մրցաշարին

Միխայիլ Տալի հուշամրցաշարում 2-րդ տեղը գրաված գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 3-12 Լոնդոնում կմասնակցի London Chess Classic մրցաշարին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Երրորդ անգամ կազմակերպվող մրցաշարին կմասնակցեն ևս 8 գրոսմայստերներ, որոնցից շատերը մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած Տալի մրցաշարին: Նրանց թվում են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ). Մայքլ Ադամսը, Նայջել Շորթը, Լյուկ Մակշինը և Դևիդ Հոուելը (Անգլիա):