AM
22 December 2003 - 15:28 AMT

ՌՈՒՍԱԿԱՆ «ՍԻՍՏԵՄԱ ՏԵԼԵԿՈՄ» ՀՈԼԴԻՆԳԸ ՉԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ՇՈՒԿԱ

Հայաստանը մտնում է մեր հետաքրքրությունների դաշտի մեջ, սակայն մենք հայկական շուկա դուրս գալու անհապաղ պլաններ չունենք: Այդ մասին հայտարարել է ռուսաստանյան «Սիստեմա Տելեկոմ» հոլդինգի (որի կազմի մեջ մտնում է «ՄՏՍ» բջջային օպերատորը) գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Վրոնեցը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ընդ որում նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր հունական «OTE International» ընկերության միջեւ ծագած վեճը չի վանի հանրապետության հեռահաղորդակցային ոլորտում պոտենցիալ ներդրողներին: «Հայաստանի շուկա դուրս գալիս «OTE-ն» հիմքեր չուներ անվերապահորեն հավատալու «ԱրմենՏելի» մենաշնորհը 15 տարով պահպանելու խոստումներին: Դա հակասում է կապի բնագավառի զարգացման պայմաններին», – հայտարարել է Ա.Վրոնեցը: Հիշեցնենք, որ օրերս հունական «OTE International» ընկերությունը կրկին հայտարարել էր «ԱրմենՏել» ընկերության իրեն պատկանող 90 տոկոս բաժնետոմսերը վաճառելու մտադրության մասին: