Նոյեմբերի 28-ին ATP-ն հրապարակեց հերթական վարկանիշը՝ աշխարհի ուժեղագույն թենիսիստների ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, 760 միավորով շարունակում է զբաղեցնել 64-րդ հորիզոնականը:
Աշխարհի ուժեղագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), որն իր հաշվին ունի 13674 միավոր, 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը(Իսպանիա), 3-րդ տեղ է բարձրացել Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա), որն հաղթել է տարվա АТР վերջնական մրցաշարում:
Դավիթ Նալբանդյանն Արգենտինայի հավաքականի հետ արդեն ժամանել է Իսպանիա, որտեղ պատրաստվում է Դևիսի Գավաթի եզրափակչին: Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-4, և Արգենտինայի մրցակիցը կլինի Իսպանիան:






