AM
20 December 2003 - 15:41 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ

Չի դադարում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի վրացական հատվածի շինարարությունն իրականացնող բանվորների դեկտեմբերի 15-ին հայտարարած գործադուլը: Հիշեցնենք, որ ավելի քան 150 բանվոր պահանջում են բարձրացնել աշխատավարձը: Արդյունքում կանգնեցվել են շինարարական աշխատանքները Ռուսթավիում եւ ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում: Ինչպես տեղեկացնում են վրացական աղբյուրները, գործադուլավորների մեջ կան նաեւ ադրբեջանցիներ: