AM
28 Նոյեմբեր 2011 - 13:01 AMT

2017 թվականի ձմեռային Ունիվերսիադան կանցկացվի ղազախական Ալմա Աթայում

2017 թվականի ունիվերսիադան կանցկացվի ղազախական Ալմա Աթայում: Քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետ Ահմեդժան Եսիմովի գլխավորությամբ, ժամանել է Բրյուսել (Բելգիա), որտեղ նոյեմբերի 28-ին տեղի կունենա քաղաքի մրցութային հանձնաժողովի`2017 թվականի 28-րդ ձմեռային Ունիվերսիադայի անցկացման հայտի շնորհանդեսը:

Օլիմպիական խաղերից հետո մասշտաբով երկրորդ կարևոր սպորտային միջոցառման անցկացմանը հավակնում էին երկու քաղաքներ` Ալմա Աթան և Տրենտոն( Իտալիա): Բայց կապված տնտեսական ճգնաժամի հետ Իտալիայի կառավարությունը որոշում կայացրեց հանել իր թեկնածությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: