AM
29 Նոյեմբեր 2011 - 05:12 AMT

Դեկտեմբերին մեկնարկում է Ուկրաինայի EURO-2012 նոր պրոմոքարոզարշավը

Դեկտեմբերին մեկնարկում է Ուկրաինայի` ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության նոր պրոմոքարոզարշավը` «High time to see Ukraine» («Ճիշտ ժամանակն է տեսնելու Ուկրաինան»):

Այն կփոխարինի նախորդ գովազդային նախագծին` «Switch on Ukraine»-ին: «High time to see Ukraine» քարոզարշավի շրջանակում Ուկրաինան պրոմոհոլովակների շարք է թողարկել, որոնք կհեռարձակվեն աշխարհի առաջատար հեռուստաալիքներով, հաղորդում է Interfax.com.ua-ը:

«Սյուժեները հեքիաթայնության ավելացման շնորհիվ տուրիստական երթուղիները ցույց են տալիս բոլորովին այլ տեսանկյունից, և բոլորը երկիրն այլ աչքերով են տեսնում: Յուրաքանչյուր պատմության մեջ կա մի տարր, որին դժվար է հավատալ, բայց հենց այդ բաղկացուցիչ մասերն են, որ միասին հավաքվելով` կստեղծեն հեքիաթային ու հոյակապ երկրի կերպարը»,- նշել է «Ուկրաինա-Միր» պետական ձեռնարկության ղեկավար Ռոման Կոժարան:

Նոր հոլովակների, ինչպես և «Switch on Ukraine» պրոմոհոլովակի հեղինակը ռեժիսոր Յուլիան Ուլիբինն է: Հոլովակների շուրջ աշխատատանքը տևել է մեկուկես ամիս: