Նոյեմբերի 28-ին Պրահայում հաստատվեց 2014 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաչնության В խմբի նախընտրական փուլի խաղացանկը: Հայաստանի ազգային հավաքականը առաջին խաղը կանցկացնի 2012 թ.-ի սեպտեմբերի 7-ին ընդդեմ Մալթայի: Հետո սեպտեմբերի 11-ին Բուլղարիայում կխաղա այդ երկրի հավաքականի հետ:
Խմբում վարկանիշով առաջին՝ Իտալիայի հավաքականի հետ Վարդան Մինասյանի սաները կխաղան Երևանում հոկտեմբերի 12-ին:
2013 թ.-ին հայկական հավաքականը 7 խաղերից 4-ը կանցկացնի սեփական դաշտում:Մարտի 26-ին Հայաստանը կընդունի Չեխիային, հունիսի 7-ին՝ Մալթային, հունիսի 11-ին՝ կխաղա Դանիայում: Սեպտեմբերի 6-ին Հայաստանը կուղևորվի Չեխիա, սեպտեմբերի 10-ին Երևանում կկայանա Դանիայի դեմ խաղը, իսկ հոկտեմբերի 11-ին՝ Բուլղարիայի: Հայաստանի հավաքականի համար նախընտրական մրցաշարի վերջին խաղը կկայանա 2013թ. հոկտեմբերի 15-ին Իտալիայում:
2014 թ. ԱԱ նախընտրական փուլը Հայաստանի հավաքականը կսկսի Մալթայի հետ խաղով և կավարտի Իտալիայում






