Հայաստանի ու Բելառուսի հավաքականները փետրվարի 29-ին ընկերական խաղ կանցկացնեն: Խաղը Թուրքիայում տեղի չի ունենա, ինչպես հատյնվել էր նախապես:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ մամլո ծառայությունում ասել են, որ հայկական կողմը հրաժարվել է խաղալ Թուրքիայում, քանի որ այնտեղ հարմար չէ հանդես գալը: Սակայն, դեռ հայտնի չէ, թե որտեղ տեղի կունենա հանդիպումը:
2010թ. մարտի 3-ին Անթալիայում Հայաստանի հավաքականը ընկերական խաղ անցկացրեց Բելառուսի հավաքականի հետ և զիջեց 3:1 հաշվով:
ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը 46-րդ տեղում է, իսկ Բելառուսը՝ 65-րդ:
Եվրո-2012թ. ընտրական մրցաշարի B խմբում Հայաստանի հավաքականը 17 միավորով 3-րդ տեղն է գրավել, իսկ Բելառուսը D խմբում 4-րդ տեղում է 13 միավորով:






