Վրաստանի նախագահի առաջիկա ընտրություններում քվեաթերթիկները Ջավախքի շրջանում կլինեն հայերեն լեզվով: Նման որոշում է ընդունել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Ներկայումս շրջանային ընտրական հանձնաժողովները անց են կացնում ընտրողների վերահաշվարկում` ընտրողների դիմումների համաձայն: