AM
30 Նոյեմբեր 2011 - 09:59 AMT

Վիկ Դարչինյան- Անսելմո Մորենո մենամարտի մրցավարը կլինի ամերիկացի Ռաուլ Կաիսը

Հայտնի է դարձել աշխարհի IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանի և WBA վարկածով չեմպիոն Անսելմո Մորենոյի (Պանամա) մենամարտի մրցավարական կազմը:

Ռինգում մրցավարը լինելու է ամերիկացի Ռաուլ Կաիսը, կողային մրցավարներն են լինելու Ջեյմս Ջենկինը, Սթիվ Ինգլիշը և Խոսե Կովիան, նրանք բոլորն էլ ներկայացնում են ԱՄՆ-ն, փոխանցում է fightnews.com-ը:

Մենամարտը կկայանա Կալիֆորնիայում դեկտեմբերի 3-ին «Honda» կենտրոնում: Խաղարկվելու է WBA գոտին: 26-ամյա Մորենոն անցկացրել է 33 մենամարտ, 31-ում տարել է հաղթանակ, որոնցից 11-ը՝ նոկաուտով: Իր հաշվում նա ունի 1 պարտություն և 1 ոչ ոքի: Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանն անցկացրել է 41 մենամարտ, որոնցից 37-ում հաղթանակ է տարել, 27-ն ավարտել նոկաուտով, 3-ում պարտվել է, և նրա մենամարտերի ժամանակ գրանցվել է եզակի ոչ ոքի հաշիվ: