AM
17 December 2003 - 18:07 AMT

ԿԻՐՈՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻՑ ԽՈՇՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՇՈՐԹԱՑՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾ

Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի Կիրով քաղաքում բնակվող հայերից փող շորթացող հանցագործի: Ինչպես հաղորդում է «Ռոսբալթ» գործակալությունը, 2003 թվականի հուլիսից Կիրովում բնակվող մի քանի հայեր ստացել են սպառնալիքներով անանուն նամակներ եւ հեռախոսազանգեր: Անհայտ անձինք պահանջում էին վճարել խոշոր գումարներ` 400 հազարից մինչեւ 5 մլն դոլար: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անվտանգության աշխատակիցները ձերբակալել են դրամաշորթին, որը հետագայում խոստովանել է իր մեղքը: Անանուն նամակների տեսքտը կազմելիս` հեղինակն օգտագործել է խուզարկավեպերից մեկում օգտագործված արտահայտությունները: