Իսպանացի թենիսիստ Դավիթ Ֆերերը Դևիսի գավաթի Իսպանիա- Արգենտինա եզրափակիչ խաղի նախօրեին նշեց, որ հոգնածությունը լարված սեզոնից հետո չպետք է անդրադառնա առաջիկա խաղի վրա:
«Մենք բոլորս էլ ֆիզիկապես հյուծված ենք, շատ հոգնած, բայց սա եզրափակիչն է, մեր վերջին ճիգը: Մենք շատ ենք ուզում հաղթել: Այո՛, նման ցանկություն առաջանում է ցանկացած մրցաշարից առաջ, սակայն Դևիսի գավաթը հատուկ մրցություն է: Սա շատ կարևոր առաջնություն է»,- Ֆերերին մեջբերում է gotennis.ru-ն:
Արգենտինայի և Իսպանիայի միջև եզրափակիչ հանդիպումը կկայանա Սևիլիայում դեկտեմբերի 2-4: Թիմերը հանդպել են նաև 2008 թվականին. այն ժամանակ հաղթանակ էին տարել իսպանացիները:






