Իսպանացի թենիսիստ Ֆերնանդո Վերդասկոն հայտարարել է, որ իր թիմը դասեր է քաղել անցյալի սխալներից և պատրաստ է Արգենտինայի հետ խաղին:
«Կիսաեզրափակչում Կորդոբայում ամեն ինչ այնպես չաշխատեց, ինչպես մենք ցանկանում էինք: Սակայն, այս շաբաթ մենք մարզվել ենք Բարսելոնայում և լավ ենք պատրաստվել Դևիսի գավաթի եզրափակչին»,-Վերդասկոյին է մեջբերում gotennis.ru-ն:
Այն ժամանակ Ֆրանսիայի հետ կիսաեզրափակչում երկու մեկնարկային խաղերից հետո Ֆելիսիանո Լոպեսն ու Ֆերնանդո Վերդասկոն կործանարար պարտություն կրեցին Միքայել Լյորդից ու Ժո Վիլֆրիդ Ցոնգայից զուգախաղում:






