Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» համար Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորը պատրաստ է կամիկաձե դառնալ: Նման հայտարարությամբ, «Ռեգնում» գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մահվանը նվիրված խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հանդես է եկել «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ներկայացուցիչ Ասյա Մանաֆովան: «Հեյդար Ալիեւի նկատմամբ մեր պարտքը հատուցելու համար ժողովուրդը պետք է ազատագրի Ղարաբաղը: Այդ նպատակով մենք անգամ պատրաստ ենք կիրառել չեչեն հայրենասերների մարտավարությունն, այսինքն ձեռնամուխ լինել շահիդների գործողություններին»,- ասել է նա: Ասյա Մանաֆովան կոչ է արել մյուս խորհրդարանականներին եւս դառնալ կամիկաձե: