AM
13 December 2003 - 13:55 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ժնեւում դարձավ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների նոր փուլի սկիզբ: Այդ մասին ռուսական «Նովոստի» գործակալությանն է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություների դեսպան Յուրի Մերզլյակովը: «Այդ հանդիպմանը բոլորն էին սպասում, սպասում էին բանակցային գործընթացի վերսկսմանը: Մենք աշխատում էինք այդ ուղղությամբ` եւ Մինսկի խմբի համանախագահները, եւ ռուսական դիվանագիտությունը երկկողմանի հիմքի վրա», – հաղորդել է Մերզլայկովը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են դեկտեմբերի 11-ին Ժնեւում, ուր նրանք ժամանել էին Տեղեկատվական հասարակության հարցերին նվիրված համաշխարհային գագաթնաժողովին: