2004 թվականի հունվարին կայանալիք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի ընթացքում կքննակվի ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Ինչպես այդ կապակցությամբ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, պարտավրությունների կատարման առումով Հայաստանը լուրջ խնդիրներ չունի: Նրա խոսքերով` արդեն լուրջ քայլ Է կատարվել Հայաստանում ալընտրանքային ծառայության մասին օրինագծի առումով, որտեղ ներառվել են ԵԽ-ի արված առաջարկությունները: Քննարկման փուլում գտնվող օմբուդսմենի նշանակման վերաբերյալ օրենքի նախագիծը եւս հենվում Է ԵԽ փորձագետների առաջարկությունների վրա: Ինչ վերաբերում Է սահմանադրական փոփոխություններին, որի համար Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողներն առաջարկում են հանրաքվե իրականացնել մինչեւ 2005թ. երկրորդ կիսամյակը, ապա Ա.Ռուստամյանի խոսքերով, նշված ժամկետն իրատեսական չԷ` զուտ գործընթացն իրականացնելու առումով: Իսկ «Եհովայի վկաների» գրանցմանն առնչվող ԵԽ-ի պահանջի առումով Հայաստանի մոտեցումն այն Է, որ վերջիններս կարող են գրանցվել միայն իրենց կանոնադրությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելուց հետո, ասաց ՀՀ Աժ հանձնաժողովի նախագահը: