Մոտ ապագայում հայ-թուրքական սահմանը պետք է բացվի առեւտրի եւ զբոսաշրջության համար, սակայն Ադրբեջանի համաձայնությամբ: Այդ մասին, ըստ «Մեդիամաքս» գործակալության, «Turkish Daily News» թերթին հայտարարել է Տրաբզոնի Առեւտրի պալատի նախագահ Մեհմեդ Ցիրավը: Նրա խոսքերով, չնայած Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա խնդիրներին, սահմանի բացումը թույլ կտա Թուրքիային զգալիորեն մեծացնել իր ապրանքաշրջանառությունը եւ նոր երթուղիներ բացել այլ երկրների հետ: