Վրաստանը պետք է բարեկամական հարաբերություններ պահպանի Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի ամենահեռանկարային թեկնածուներից մեկը` Միխաիլ Սահակաշվիլին ելույթ ունենալով «Ազգային շարժման» համագումարում: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, Վրաստանի նախագահի գլխավոր խնդիրը պետք է դառնա ողջ երկրի միավորումը: