Դեկտեմբերի 8-ին Դավիթ Նալբանդյանը կմասնակցի «Almirante Brown» Գավաթին: 2010 թվականին այդ մրցաշարի հաղթող ճանաչված արգենտինահայ թենիսիստի մրցակիցները կլինեն Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան և Նիկոլաս Մասսուն (Չիլի):
2010թ. եզրափակչում Նալբանդյանը 6:0 և 7:6 հաշվով հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբ:
Այդ մրցաշարից հետո Նալբանդյանը դեկտեմբերի 15-18-ը ելույթ կունենա «Copa Peugeot» առաջնությունում: Այդ մրցաշարերը նրա համար նախապատրաստական կլինեն 2012թ. Դևիսի Գավաթի մեկնարկից առաջ, հաղորդում է թենիսիստի պաշտոնական կայքը:






