AM
22 April 2003 - 17:22 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ «ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏՔ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ

Հայոց ցեղասպանության հերքումը Թուրքիայի կառավարության կողմից պետք է դիտարկվի որպես «մարդկության հանդեպ չմարված պարտք»: Այդ մասին օրերս Հայոց ցեղասպանության 88-րդ տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է Հունաստանի խորհրդարանի խոսնակ Ապոստոլոս Կակլամանիսը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Հունաստանի ԶԼՄ-ները, միջոցառման ընթացքում Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը նշել է, որ Թուրքիան առաջվա նման ընդունակ է մարդկության դեմ նման հանցագործության: «Նա, ով հերքում է կատարված ակնհայտ հանցագործությունը, միշտ պատրաստ է կրկնել այն», – ավելացրել է նա: