AM
10 December 2003 - 14:39 AMT

ԺՆԵՎՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Դեկտեմբերի 11-ին Ժնեւում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեվի առանձնահանդիպումը` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը` դրանով իսկ հաստատելով ռուսաստանյան աղբյուրների համապատասխան տեղեկատվությունը, ըստ որի նրանք չեն բացառում հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությունը: Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը, ինչպես եւ նրա ադրբեջանցի գործընկերը, գտնվում են Ժնեւում այնտեղ սկսված տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի կապակցությամբ: Այսօր Ժնեւում կկայանա Հայաստանի նախագահի հանդիպումը Լիվանի ղեկավար Էմիլ Լահուդի հետ: