AM
10 December 2003 - 14:49 AMT

ԵԽԽՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման կոմիտեի համազեկուցող Անդրեաս Գրոսսը «անհեթեթություն եւ ապատեղեկատվություն» է անվանել Ադրբեջանի մասին զեկույցների պատրաստումից իր հեռացման մասին լուրերը: «Նեմեցկայա վոլնա» ռադիոկայանին տված հարցազրույցում նա բացառել է նման հնարավորությունը` հայտարարելով, որ «Եվրախորհուրդը չի ենթարկվում այս կամ այն «բանանյան հանրապետությունում» սահմանված կարգերին, եւ չի հեռացնում աշխատանքից քննադատորեն տրամադրված իր ներկայացուցիչներին»: Նշենք, որ նախօրեին Փարիզում` ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի նիստում սկսվել է Անդրեաս Գրոսի եւ Մարտինես Կասանի` հոկտեմբերին Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո այնտեղ տիրող իրավիճակի մասին զեկույցի քննարկումը: Ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, քննարկումն անցնում է «Ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքն Ադրբեջանում եւ Վրաստանում» լսումների շրջանակում: