Այսօր Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքում տուժածների թվում հայեր չկան: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան աղբյուրները, պայթյունի հետեւանքով 12 տուժածներից, որոնց իսկությունն արդեն հայտնի է, 11-ը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ մեկը` Չինաստանի: Վերջին տվյալներով` պայթյունի հետեւանքով զոհվել է հինգ մարդ եւ վնասվածք ստացել` 13-ը: Ինչպես տեղեկացրել են Մոսկվայի ներքին գործերի վարչության աշխատակիցները, ահաբեկչության կապակցությամբ հետախուզության մեջ է գտնվում մեկ կին, որն ըստ արտաքին տվյալների Կովկասից է, 40-45 տարեկան: