Վենետիկում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի գործկոմի 2011թ. վերջին նիստը: Գործկոմը հաստատել է Եվրոպայի 12-16տ կանանց առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների քանակը: Նոր ձևաչափի առաջին մրցաշարը կանցնի 2017թ.:
Գործկոմը հաստատել է փոփոխությունները Եվրո-2012 կանոնակարգում, որը վերաբերում է խաղերի վերախաղարկմանը դրանց դադարեցման դեպքում: Ըստ նոր կարգի, դադարեցման դեպքում խաղը վերախաղարկվում է հաջորդ օրը՝ մնացած ժամանակով: Ընդ որում թիմերը պետք է դաշտ դուրս գան նույն համազգեստով ու նույն կազմով:






